«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոսել է ակումբի կազմում իր վերջին տնային խաղում տեղի ունեցած հրաժեշտի արարողության մասին։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»։ Անգլիայի առաջնության 37-րդ տուրի «Բորնմութի» (3:1) հետ խաղը Դե Բրույնեի համար վերջինն էր որպես «Մանչեսթեր Սիթիի» խաղացող՝ Մանչեսթերի (Անգլիա) «Էթիհադ» մարզադաշտում։
«Չէին կարող հրաժեշտի ավելի լավ արարողություն ցանկանալ: Այն, ինչ կարող ենք ասել որպես ընտանիք՝ «Շնորհակալություն»,- գրել է Դե Բրույնեն X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
33-ամյա դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» խաղում է 2015 թվականից։ «Քաղաքացիների» կազմում նա դարձել է Անգլիայի վեցակի չեմպիոն (2017/2018, 2018/2019, 2020/2021, 2021/2022, 2022/2023, 2023/2024) և Չեմպիոնների լիգայի հաղթող (2022/2023)։