Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն լիովին ապաքինվել է վնասվածքից և վերադարձել է ընդհանուր մարզումներին՝ «Ռուբինի» հերթական հանդիպումից առաջ։ Նա մասնակցել է թիմի բաց մարզմանը ՌՊԼ-ի 30-րդ տուրի՝ «Օրենբուրգի» դեմ տնային խաղից առաջ։
Հիշեցնենք, որ նախորդ տուրում՝ «Խիմկիի» հետ արտագնա հանդիպման (2:3) ընթացքում, Իվուն ստիպված էր լքել խաղադաշտը 36-րդ րոպեին՝ վնասվածքի պատճառով։
Այսպիսով, Իվուն պատրաստ կլինի մասնակցել մայիսի 24-ին կայանալիք մրցաշրջանի վերջին խաղին, իսկ հունիսին՝ ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղերում Կոսովոյի (հունիսի 6) և Չեռնոգորիայի (հունիսի 9) դեմ։