«Տոտենհեմի» ավագ Սոն Հին Մինը խոսել է Եվրոպայում Հարավային Կորեան ներկայացնելու իր հպարտության մասին։
«Ես շատ շնորհակալ եմ, որ ծնվել եմ կորեացի։ Ես միշտ ցանկացել եմ ինձ լավագույն կողմից դրսևորել և օրինակ ծառայել։ Ես ցանկանում էի ցույց տալ, որ Հարավային Կորեան լավ մարզիկներ ունի։ Կարծում եմ, որ նման բարձունքների եմ հասել հիմնականում ինձանից առաջ Եվրոպայում հանդես եկած կորեացի ֆուտբոլիստների ազդեցության շնորհիվ։
Մեր երկիրը ներկայացնում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Չա Բում-Կունը, Պակ Ջի-Սունգը, Լի Յուն-Պյոն, Սունգ-Յոնգ-Կին և Լի Չունգ-Յոնգը։ Նրանք դարձան եվրոպական ասպարեզում առաջամարտիկներ։
Ես միշտ մի փոքր անհարմար եմ զգացել, երբ ինձ համեմատում են Չայի և մյուս ֆուտբոլիստների հետ։ Նրանց հետ նույն շարքում կանգնելն արդեն մեծ պատիվ է ինձ համար», — Սոն Հին Մինի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։