«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը խոսել է Եվրոպա լիգայի եզրափակչի կարևորության մասին թիմի և անձամբ իր համար։ Այսօր՝ մայիսի 21-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Տոտենհեմի» հետ։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին։
«Ֆուտբոլիստները միշտ պետք է մտածեն, թե ինչպես գտնվեն իրենց մարզավիճակի գագաթնակետին՝ թիմին հնարավորինս օգնելու համար։ Եթե ես գտնվում եմ այն մակարդակի վրա, որը ես լավ եմ համարում, դա կարող է բավարար չլինել թիմի նպատակներին հասնելու համար։ Մենք հասանք մեր նպատակներից մեկին՝ հասանք Եվրոպա լիգայի եզրափակիչ, և ես շատ ուրախ եմ դրա համար, քանի որ մտածում էի դրա մասին նույնիսկ մրցաշարի մեկնարկից առաջ։ Ես միշտ ինձ համար նպատակ եմ դնում հասնել մինչև վերջ բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում եմ։
Գիտենք, որ առաջնությունում մեր արդյունքները հեռու են իդեալականից, բայց մայիսի 21-ին մենք հնարավորություն կունենանք հաղթելու եվրագավաթային եզրափակչում։ Այս հնարավորությունը բոլորը չէ, որ ստանում են։ Սա այս ակումբի համար տիտղոս նվաճելու եզակի հնարավորություն է։ Մենք շատ լավ գիտենք, թե որքան կարևոր է մեր ակումբի համար տիտղոսներ նվաճելը և որքան է նա սովոր դրան։ Առաջիկա խաղը կարևոր է նաև ինձ համար, քանի որ ես արդեն խաղացել եմ եզրափակչում և չեմ հաղթել։ Հուսով եմ, որ երկրորդ անգամ ամեն ինչ կստացվի», — Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։