Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն հայտարարել է, որ ստացել է մարզչական արտոնագիր։
«Այսօրվանից կարող եք ինձ «Միստր» անվանել (մարզչին դիմելու ավանդական իտալական ձև)…
Շնորհակալություն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային և բոլոր ուսուցիչներին, ովքեր ուղեկցեցին ինձ ամբողջ ճանապարհին։
Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ և կիսվեցին ուսման այս կարևոր փուլով ինձ հետ», — գրել է «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը։