Մայիսի 20-ին «Մանչեսթեր Սիթիի» «Էթիհադ» մարզադաշտում կայացել է Կևին Դե Բրույնեի հրաժեշտի երեկոն, որը նշանավորել է նրա տասը տարվա փառահեղ կարիերայի ավարտը ակումբում։
Խաղից առաջ երկրպագուները ցուցադրել են հսկայական պաստառ՝ «Արքա Կև» գրությամբ՝ ի նշան Դե Բրույնեի բացառիկ ներդրման։ Նա խաղը սկսել է հիմնական կազմում, սակայն 69-րդ րոպեին փոխարինվել է՝ արժանանալով ջերմ ծափահարություններ։
Չնայած բաց թողած գոլային հնարավորությանը՝ երկրպագուները շարունակել են աջակցել նրան:
Գվարդիոլան չի կարողացել զսպել արցունքները:
Խաղից հետո կազմակերպվել է հուզիչ արարողություն, որի ընթացքում տեսաուղերձներով հանդես են եկել նաև բելգիացու նախկին խաղընկերներ Սերխիո Ագուերոյի և Վենսան Կոմպանին։ Ակումբը հայտարարել է, որ Դե Բրույնեի պատվին արձան կկանգնեցվի։ Նա իր ելույթում շնորհակալություն է հայտնել ակումբին և երկրպագուներին՝ խոստանալով ապագայում վերադառնալ։
Դե Բրույնեն «Սիթիի» կազմում խաղում է 2015 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 420 խաղի, խփել 108 գոլ և կատարել 177 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 27 միլիոն եվրո։ Ակումբի կազմում նա նվաճել է Պրեմիեր լիգայի 6 տիտղոս, երկու անգամ դարձել է Անգլիայի գավաթի, հինգ անգամ՝ Լիգայի գավաթի, և մեկ անգամ էլ Չեմպիոնների լիգայի հաղթող:
Նրա վերջին խաղն ակումբի կազմում նախատեսված է հաջորդ շաբաթ՝ «Ֆուլհեմի» դեմ։