«Ալ Իթիհադի» ղեկավարությունը մտադիր է պայմանագիր կնքել «Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Գիմարայեշի հետ, ով համարվում է նրանց գլխավոր տրանսֆերային նպատակը հաջորդ մրցաշրջանի համար։
Սաուդյան ակումբը պատրաստ է բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 120 միլիոն եվրո։
Այս մասին հաղորդում է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գիմարայեշի ներկայացուցիչ Ալեքսիս Մալավոլտան անցյալ շաբաթ գտնվել է Սաուդյան Արաբիայում և հանդիպել «Ալ Իթիհադի» ղեկավարության հետ։
Նաև նշվում է, որ «Ալ Հիլալը» ևս հետաքրքրված է բրազիլացու ծառայություններով, ով դիտարկվում է որպես այլընտրանքային տարբերակ, եթե նրանք չկարողանան «Մանչեսթեր Յունայթեդից» ձեռք բերել Բրունո Ֆերնանդեշին։