Անգլիայի Պրեմիեր-լիգա, 37-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի»-«Բորնմութին»՝ 3:1
Գոլերը՝ Օմար Մարմուշ (14′), Բերնարդու Սիլվա (38′), Նիկո Գոնսալես (89′) — Դենիել Ջեբիսոն (90+6′)
Հեռացումներ՝ Մաթեո Կովաչիչ (67′) — Լյուի Քուք (73′)
Հատկանշական է՝ կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն անցկացրել է իր վերջին տնային հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Այս խաղում բելգիացին անհավանական վրիպում է թույլ տվել առաջին կեսում՝ չկարողանալով մի քանի մետրից գրավել դատարկ դարպասը։
Դե Բրույնեն «Սիթիի» կազմում խաղում է 2015 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 420 խաղի, խփել 108 գոլ և կատարել 177 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 27 միլիոն եվրո։
ԱՊԼ վերջին տուրից առաջ Խոսեպ Գվարդիոլայի թիմն իր միավորների թիվը հասցրել է 68-ի և միանձնյա զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ բարելավելով դիրքերը Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում։
Մրցաշարային աղյուսակը՝