Իսպանացի կիսապաշտպան Ռոդրին ծնկի խաչաձև կապանների վնասվածքից հետո առաջին անգամ ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակում։ Ֆուտբոլիստը հնարավորություն ունի խաղադաշտ դուրս գալու Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի՝ «Բորնմութի» դեմ խաղում, նա խաղը կսկսի պահեստայինների նստարանին։
Խաղի մեկնարկը 23։00-ին է։ Խոսեպ Գվարդիոլան դաշտ դուրս կբերի հետևյալ խաղացողներին՝
Հիշեցնենք, որ Ռոդրին վնասվածք էր ստացել 2024 թվականի սեպտեմբերի 22-ին՝ Անգլիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղում (2:2):
Կիսապաշտպանը «Սիթիի» կազմում խաղում է 2019 թվականից, իսկ ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է երկու խաղ Պրեմիեր լիգայում և մեկ խաղ Չեմպիոնների լիգայում։
Անգլիական ակումբի կազմում Ռոդրին չորս անգամ դարձել է երկրի չեմպիոն, երկու անգամ նվաճել է Լիգայի գավաթը, մեկական անգամ նվաճել է Ազգային գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև նվաճել է Չեմպիոնների լիգան։ Բացի այդ, իսպանացին հաղթել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։ Անցյալ տարի կիսապաշտպանը նաև նվաճեց «Ոսկե գնդակը»։