Մադրիդի «Ռեալը» ցանկանում է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադարձնել «Կոմոյի» արգենտինացի կիսապաշտպան Նիկո Պասին։ Այս մասին հայտնում է COPE-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ չնայած այն հանգամանքին, որ մադրիդյան գրանդը ծրագրում էր խաղացողին հետ բերել գալիք մրցաշրջանի ավարտից հետո, Պասի վերադարձը «արքայական» ակումբ կարող է կայանալ աշխարհի առաջնությունից առաջ։ Նշվում է, որ «սերուցքայինները» ունեն խաղացողի գնելու առաջնային իրավունք և նրա տրանսֆերի համար կվճարեն 8 միլիոն եվրո։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 20-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև Միլանի «Ինտերը»։
Ընթացիկ մրցաշրջանում Պասը «Կոմոյի» կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը երիտասարդ արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։