«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին մեկնաբանել է ակումբում նոր մասնագետի մոտալուտ ժամանումը։
«Ռոմայի հաջորդ մարզիչը կլինի՞ իտալացի, թե՞ օտարերկրացի…
Կարող եմ ասել միայն, որ նոր մարզիչը ինձանից երիտասարդ կլինի», — ասել է 73-ամյա Ռանիերին հեռուստահաղորդման ժամանակ։
Հիշենք, որ կիրակի երեկոյան «Ռոման» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Միլանին»․ դա Ռանիերիի վերջին հանդիպումն էր Հռոմում՝ որպես թիմի մարզիչ։ Մասնագետն ամռանը կավարտի կարիերան և հավանական է՝ պաշտոն զբաղեցնի հռոմեական ակումբում։