«Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերը կարող է կարիերան շարունակել «Ռեալ Մադրիդում»։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինների» ապագա գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատրաստվում է օգտագործել իր կապերը «Լիվերպուլի» հետ՝ Մակ Ալիստերի տրանսֆերն ապահովելու համար։
26-ամյա արգենտինացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 49 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 7 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
Մակ Ալիստերի գործող պայմանագրի ժամկետը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։