«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան, իսկ այժմ՝ ֆուտբոլային փորձագետ Ռիո Ֆերդինանդը նշել է, թե ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստն այս պահին։
«Անկասկած՝ Յամալն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Ինձ շատ է դուր գալիս այս տղան։ Նա խաղում է այնպես, կարծես 28 տարեկան լինի։ Շատ հասուն ֆուտբոլ է 17 տարեկան տղայի համար։ Սա մի տեսակ խելագարություն է»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Լամինը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 54 հանդիպման, խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։