«Մեծ սաղավարտի» քառակի չեմպիոն և աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը դարձել է Հռոմում (Իտալիա) անցկացված «Մասթերսի» չեմպիոն։ Եզրափակչում նա 7:6 (7:5), 6:1 հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յաննիկ Սիններին։
Հանդիպումը տևել է 1 ժամ 43 րոպե։
Կառլոս Ալկարասի համար Հռոմում նվաճած տիտղոսը 19-րդն է կարիերայում և երրորդը՝ մրցաշրջանում։ Այս մրցաշրջանի սկզբին Ալկարասը հաղթել է Մոնտե Կառլո Մասթերսում և Ռոտերդամում կայացած ATP-500 մրցաշարում։
Հիշեցնենք՝ Հռոմի Մասթերսում հանդես է եկել նաև հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը մրցաշարի 1/8 եզրափակչում զիջել է հենց Ալկարասին։