«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին նշել է երեք խաղացողի անուններ, որոնց կցանկանար տեսնել «Կարմիր սատանաների» կազմում:
«Ես հավանաբար կստորագրեի Դավիդ դե Խեային։ «Մանչեսթեր Յունայթեդը» կարոտում է նրան, և կարծում եմ, որ նա դեռ կարող է շատ լավ աշխատանք կատարել։ Ես նաև կստորագրեի Վիկտոր Օսիմհենին՝ որպես 9 համարի խաղացող։ Նա հիանալի հարձակվող է և կարող է հասանելի լինել ամռանը։ Եվ երրորդ՝ ես կվերցնեի Մարկ Գուեհիին «Քրիսթալ Փելասից»։ Կենտրոնական պաշտպան, որը մեծ ազդեցություն ունի իր ակումբի վրա», — ասել է Ռունին Amazon Prime-ին։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37 խաղից հետո Ռուբեն Ամորիմի թիմն ունի 39 միավոր և զբաղեցնում է 16-րդ տեղը։ Մրցաշարի վերջին՝ 38-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Ասթոն Վիլլայի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 25-ին Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։