Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բացատրել է, թե ինչու ակումբն այս մրցաշրջանում չդարձավ Անգլիայի չեմպիոն։
«Կարմիր քարտեր և վնասվածքներ, իհարկե։ Բայց առանց դրանց մենք չգիտենք, թե ինչ կլիներ։ Արդյո՞ք մենք շատ ավելի մոտ կլինեինք հաղթանակին։ Ինձ համար պատասխանը հստակ է՝ այո։ Մեր ձեռքբերումների և ցուցադրած խաղերի շնորհիվ։ Բայց մենք ստիպված կլինենք ուրիշ բան անել [հաջորդ մրցաշրջանում], քանի որ նշաձողն ավելի բարձր կլինի։
Եվ եթե նայեք, թե ինչ է տեղի ունեցել վերջին երեք մրցաշրջաններում, ապա անընդմեջ արդյունքները, որոնց դեպքում մենք տիտղոս չենք նվաճել, շատ հազվադեպ են։ Այնպես որ, մենք շատ մոտ ենք դրան, և պետք է շարունակենք ավելի լավը լինել», — Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հարկ է նշել, որ այս մրցաշրջանում «Արսենալի» ֆուտբոլիստներն ավելի շատ վնասվածքներ են ստացել, քան Անգլիայի Պրեմիեր լիգայի որևէ այլ թիմ, իսկ առաջնության ընթացքում ստացած վեց կարմիր քարտերը լիգայի հակառեկորդ է։
Առաջնության ավարտին մնացել է երկու տուր, և «զինագործները» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երկրորդ տեղը։ Թիմը վաստակել է 68 միավոր։ Առաջին տեղում է «Լիվերպուլը», որը ժամանակից շուտ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Մերսիսայդցիները ունեն 83 միավոր։