Էրեդիվիզիի վերջին տուրի հանդիպումները կայացան մայիսի 18-ին։ ՊՍՎ-ն և «Այաքսը» չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը որոշեցին հենց վերջին տուրում։
Էյնդհովենի ակումբը վերջին տուրւց առաջ առաջատարն էր։
ՊՍՎ-ին չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու համար անհրաժեշտ էր միայն վերջին տուրում արտագնա հանդիպմանը հաղթել «Սպարտային»։ Հանդիպման ելքը որոշեցին վետերաններ Իվան Պերիշիչի և Լուկ դե Յոնգի գոլերը։
«Այաքսը» նույնպես հաղթեց, բայց մնաց միայն երկրորդ տեղում։
Այսպիսով, ՊՍՎ-ն և «Այաքսը» նվաճեցին ՉԼ-ի լիգայի փուլի ուղեգիր, իսկ երրորդ տեղը զբաղեցրած «Ֆեյենորդը» կմասնակցի ՉԼ-ի որակավորման փուլին։