«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին յուրօրինակ կերպով է անցկացրել վերջին տուրի մամուլի ասուլիսը՝ «Հոֆենհայմի» նկատմամբ 4:0 հաշվով տարած փայլուն հաղթանակից հետո։
Չեմպիոնությունն արդեն վաղուց ապահովված էր, և Կոմպանին որոշել է խուսափել սովորական հարցուպատասխանից։ Ասուլիսի սրահ ժամանելով առաջինը՝ Կոմպանին ժպիտով դիմել է լրագրողներին․
«Չեմ կարծում, որ հարցեր կլինեն։ Մենք հենց նոր 4:0 հաշվով հաղթեցինք»։
Երբ լրագրողներից ոչ ոք ձեռք չի բարձրացրել, մարզիչը վեր է կացել, բարձրացրել ջրի բաժակը և հայտարարել․
«Դե ինչ, այս կենացը՝ տղերքի համար»։
Այնուհետև նա հեռացել է սրահից՝ թողնելով լրագրողներին ժպիտով և տպավորված նրա անկաշկանդ պահվածքով։