Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է ակումբի պորտուգալացի լեգենդի՝ «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդու՝ Կրտսեր Կրիշտիանուի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբի սկաուտները հետևում են սկսնակ ֆուտբոլիստի խաղին։ Կրտսեր Կրիշտիանուի առաջընթացը վերահսկելու հանձնարարականը անձամբ տվել է «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Ներկայումս երիտասարդ ֆուտբոլիստը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի երիտասարդական թիմի կազմում։
Հիշեցնենք, որ Կրտսեր Կրիշտիանուն օրեր առաջ նորամուտը նշեց Պորտուգալիայի պատանեկան հավաքականում։