Այսօր՝ մայիսի 17-ին, կայացավ Հայաստանի ֆուտզալի գավաթի խաղարկության եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Երևանը» և «Լոգիկոնը»։
Եզրափակիչում բացարձակ առավելությամբ՝ 12։1 հաշվով հաղթելով մրցակցին, «Երևանը» երրորդ տարին անընդմեջ հռչակվեց Հայաստանի ֆուտզալի գավաթակիր։