Երեկ՝ մայիսի 16-ին, տեղի ունեցավ «Բարսելոնայի» չեմպիոնական շքերթը։ Միջոցառման ընթացքում «կապտանռնագույնների» երկրպագուները վիրավորական վանկարկումներ էին հնչեցնում իրենց գլխավոր մրցակցի՝ Մադրիդի «Ռեալի» հասցեին։
Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ վանկարկումներին միացել է նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ Նա աջակցել է հետևյալ խոսքերին․ ««Ռեալ», սրիկաներ, ողջունում ենք չեմպիոններին»։
Հարկ է նշել, որ 2024/25 մրցաշրջանում «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» հանդիպել են չորս անգամ՝ երկու անգամ Լա լիգայում, մեկ անգամ Իսպանիայի գավաթի, մեկ անգամ էլ Սուպերգավաթի եզրափակիչում։ Բոլոր դեպքերում էլ հաղթել են կատալոնացիները՝ համապատասխանաբար 4։0, 5։2, 3:2 և 4:3 հաշվով։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» դարձել է Իսպանիայի չեմպիոն՝ առաջնության ավարտից երկու տուր առաջ ապահովելով առաջին հորիզոնականը։