Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 թթ. մրցաշրջանի 31-րդ տուրում «Գանձասարը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ՝ 1:0 հաշվով՝ ընթացիկ մրցաշրջանում տոնելով իր առաջին հաղթանակը։
Գյումրեցիները խաղի մեծ մասն անցկացրեցին 10 հոգով․ 35-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց աջ պաշտպան Սերյոժա Ուրուշանյանը։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 65-րդ րոպեին հեղինակեց տանտերերի հարձակվող Բերտրանդ Մանին։
Այսպիսով, այս խաղից հետո «Գանձասարը» վաստակած միավորների քանակը հասցրեց 6-ի և շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը, իսկ «Շիրակը» 32 միավորով 7-րդն է։
Հանդիպման տեսությունը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․