«Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը լաց է եղել Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։ Սա մրցաշրջանի վերջին տնային հանդիպումն էր։
Լրագրող Գաստոն Էդուի խոսքով՝ 32-ամյա արգենտինացին կլքի թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ֆուտբոլիստն առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից և երկու եվրոպական ակումբներից։ Մարտինեսը Մերձավոր Արևելք տեղափոխվելու ծրագրեր չունի, քանի որ ցանկանում է լինել Արգենտինայի հավաքականի կազմում, որը կմասնակցի Աշխարհի առաջնությանը։
Մարտինեսն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպում։