«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կրտսեր եղբայրը՝ «Սանդերլենդի» 19-ամյա ֆուտբոլիստ Ջոբ Բելինգհեմը, գրավել է «արքայական ակումբի» և Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրությունը:
Գերմանական ԶԼՄ-ների համաձայն՝ «Բորուսիան» վստահ է իր հնարավորությունների մեջ: Դորտմունդի ներկայացուցիչները՝ մարզիչ Նիկո Կովաչի գլխավորությամբ, այցելել են Անգլիա՝ հանդիպելու խաղացողի ընտանիքին:
Եթե «Բորուսիան» ապահովի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, կարող է գրավիչ ֆինանսական և մարզական առաջարկ ներկայացնել:
Այս մրցաշրջանում Ջոբը 42 խաղում խփել է 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: «Սանդերլենդը» կպայքարի «Շեֆֆիլդ Յունայթեդի» դեմ՝ Պրեմիեր լիգա բարձրանալու համար: