Անգլիական «Սաութհեմփթոնի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոն գլխավորել է «Վելես Սարսֆիլդը», հաղորդում է Mundo-ն:
Կնքված պայմանագիրը գործելու է մինչև 2021 թվականը:
Հիշեցնենք, որ ակումբի նախկին գլխավոր մարզիչը ՝ Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Գաբրիել Հայնցեն, հեռացվել էր իր զբաղեցրած պաշտոնից:
Հավելենք, որ 48-ամյա Պելեգրինոյի վերջին ակումբը «Լեգանեսն» էր, որտեղից նա հեռացվել էր անցած հոկտեմբերին: