Կատալոնիայում տեղի է ունենում «Բարսելոնայի» չեմպիոնական շքերթը։ Հանսի Ֆլիկի թիմը մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ նվաճեց Լա Լիգայի 28-րդ տիտղոսը։
«Բարսելոնայի» չեմպիոնական շքերթը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 18:00-ին: Թիմը բաց տանիքով ավտոբուսով ճանապարհ ընկավ Բարսելոնայի փողոցներով։ Ակումբի երկրպագուները քաղաքում ֆուտբոլիստներին դիմավորում են երգով ու վանկարկումներով։
«Բարսելոնան» մեկնարկեց «Կամպ Նոու» մարզադաշտից։ Երթուղում նախատեսված են երկու կետեր, որտեղ երթի կանգառի ընթացքում տեղի կունենան տարբեր միջոցառումներ։
Շքերթը կավարտվի Հաղթական կամարում, հուշարձան, որը բաժանում է Պասեչ դե Լուիս Կոմփանս և Պասեչ դե Սան Ժոան զբոսայգիները:
Լուսանկարները՝ ՖԱ Բարսելոնա
Լուսանկարները՝ Mundo Deportivo