«Մանչեսթեր Սիթին», ըստ եվրոպական ԶԼՄ-ների, ցանկանում է ձեռք բերել «Բայեր» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը։
Մամուլում նույնիսկ գրել են Վիրցի և Խոսեպ Գվարդիոլայի միջև այս շաբաթ տեղի ունեցած հանդիպման մասին։
Գվարդիոլան պատասխանել է հավանական տրանսֆերի վերաբերյալ հարցին․
«Վի՞րց․․․ Հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ։ Մինչև եզրափակիչը մեկնաբանություններ չկան։
Այս պահին իմ թիմի կազմում կան 24 բացառիկ ֆուտբոլիստներ։ Ես մեկ վայրկյան անգամ չեմ խոսելու ապագայի մասին», — ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։