«Ֆրայբուրգի» ճապոնացի վինգեր Ռիցու Դոանը հայտնվել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև տրանսֆերային մրցավազքի կենտրոնում։
Sky Sport-ի տվյալներով՝ դորտմունդյան ակումբը վերջերս միացել է ֆուտբոլիստի տրանսֆերային բանակցություններին՝ լուրջ մրցակցություն ստեղծելով Ֆրանկֆուրտյան թիմին, որը մոտ էր տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։
«Ֆրայբուրգի» մարզական տնօրեն Յոխեն Զայերը պահանջում է նրա տրանսֆերի համար առնվազն 20 միլիոն եվրո։
Դոանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը և չի նախատեսում կլաուսուլա (տրանսֆերի փոխհատուցման կետ՝ ֆիքսված տրանսֆերային արժեքով), ուստի այս դեպքում հետաքրքրված ակումբը ստիպված կլինի անմիջապես բանակցել «Ֆրայբուրգի» հետ։
Ռիցու Դոանը այս մրցաշրջանում 35 հանդիպմանը խփել է 9 գոլ ու կատարել 8 գոլային փոխանցում։