Անգլիայի Պրեմիեր լիգայում 2025/26 մրցաշրջանից սկսած միայն թիմերի ավագներին կթույլատրվի խաղի ընթացքում մոտենալ մրցավարին՝ նրա որոշումները վիճարկելու կամ քննարկելու համար։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Նորամուծությունը համապատասխանում է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի (IFAB) առաջարկություններին։
«Նոր կանոնները կներառվեն խաղի պաշտոնական կանոնակարգում 2025/26 մրցաշրջանից՝ բոլոր այն մրցաշարերի համար, որոնք կցանկանան կիրառել սկզբունքը, ըստ որի միայն թիմի ավագը կարող է որոշակի իրավիճակներում դիմել մրցավարին», – նշված է IFAB-ի հայտարարությունում։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հուլիսի 1-ից, սակայն մրցաշարերը, որոնք կսկսվեն ավելի վաղ, կարող են կիրառել այս կանոնը։
Հիշեցնենք, որ կանոնն առաջին անգամ կիրառվել է Եվրո-2024-ում, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում։