«Վալենսիա» ֆուտբոլային ակումբը դժգոհ է Netflix-ի՝ «Ռեալի» բրազիլացի աստղ Վինիսիուս Ժունիորին նվիրված վավերագրական ֆիլմից։
Ըստ Relevo-ի, «Վալենսիան» պատրաստվում է դատական հայց ներկայացնել ֆիլմի արտադրողների դեմ՝ պնդելով, որ դրա մի հատված վնասում է ակումբի հեղինակությանը։
Խնդիրը վերաբերում է 2023 թվականի մայիսին կայացած «Վալենսիա»–«Ռեալ» խաղին, երբ Վինիսիուսը հեռացվել էր դաշտից Հուգո Դուրոյի հետ բախման պատճառով։ Հանդիսատեսի բղաված «tonto» («հիմար») բառը ֆիլմի ենթագրերում ներկայացվել է որպես «mono» («կապիկ»), ինչը ռասիստական ենթատեքստ է պարունակում։
«Վալենսիան» սա համարում է փաստերի խեղաթյուրում և հայտարարում, որ արել է հնարավորը մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար։
Հիշեցնենք, որ «Վալենսիան» վարկ է ստանալու՝ «Նուևո Մեստալյա» ստադիոնի շինարարությունն ավարտելու համար։