Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է Չեմպիոնների լիգայի առաջիկա եզրափակչի մասին։
«Թող հաղթի նա, ով արժանի է։ Ես անձամբ պարտվել եմ երեք եզրափակիչում, բայց դրանցից ոչ մեկում, անկեղծ ասած, մենք արժանի չէինք հաղթանակի։ Եզրափակիչների վերաբերյալ կա պարզ կանոն. դուք ուզում եք, որ հաղթի նա, ով արժանի է հաղթանակի»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Հիշեցնենք, որ մրցաշարի գլխավոր խաղը կկայանա մայիսի 31-ին՝ Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Այնտեղ կմրցեն ՊՍԺ-ն և Միլանի «Ինտերը»։ Բուֆոնը նախկինում կարճ ժամանակ պաշտպանել է փարիզյան ակումբի գույները։