«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը գնահատել է կատալոնական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Չավիի դերը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական տիտղոսը նվաճելու գործում։
«Չավին մեզ՝ երիտասարդ խաղացողներիս, հնարավորություն տվեց նորամուտը նշելու։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրան։ Մենք բոլորս շատ շնորհակալ ենք Չավիին։ Առանց նրա սա տեղի չէր ունենա»,- ասել է Յամալը BarcaUniversal-ին։
Մայիսի 15-ին Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ «Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի 2024/25 մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը՝ 36-րդ տուրի արտագնա խաղում հաղթելով «Էսպանյոլին» (2:0):
Նշենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի մայիսը։ Նրա գլխավորությամբ կատալոնական ակումբը հաղթել է Լա Լիգան և Իսպանիայի Սուպերգավաթը։