«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան բարձր է գնահատել թիմակից Պեդրիի ներդրումը 2024/25 մրցաշրջանում։
«Պեդրին արժանի է լինել «Բարսայի» լավագույն խաղացողը այս մրցաշրջանի բոլոր խաղերում»,– ասել է Ռաֆինյան։
Նշենք, որ ավելի վաղ Ռաֆինյան արդեն իսկ նշել էր, որ Պեդրին «կապտանռնագույնների» ամենակարևոր խաղացողն է։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 57 հանդիպման՝ խփելով 6 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում։