Մադրիդի «Ռեալը» դիտարկում է թիմի կիսապաշտպանական գիծը ուժեղացնելու երեք տարբերակ։ Այս մասին հայտնում է COPE-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական գրանդի դիտակետում են Տիջանի Ռեյնդերսը («Միլան»), Անջելո Շտիլերը («Շտուտգարտ») և Էկզեկիել Պալասիոսը («Բայեր Լևերկուզեն»)։
Նշվում է, որ Ռեյնդերսի տրանսֆերի համար «Ռեալը» կարող է բախվել մրցակցության՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը պատրաստ է նրա համար վճարել մինչև 70 միլիոն եվրո։ Շտիլերի արժեքը գնահատվում է մոտ 38 միլիոն եվրո, իսկ Պալասիոսինը՝ շուրջ 40 միլիոն։