Իտալական «Կոմոյի» արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Պասը շարունակում է մնալ Միլանի «Ինտերի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ չնայած մեծ հետաքրքրությանը, «ներաձուրիները» ամենայն հավանականությամբ դժվարությունների կբախվեն 20-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում, քանի որ Մադրիդի «Ռեալը» պահպանում է նրա տրանսֆերը հետ գնելու առաջնային իրավունքը։
Բայց այդուհանդերձ, «Ինտերը» դեռևս նպատակ ունի ձեռք բերել խոստումնալից արգենտինացուն։ Նշվում է, որ միլանյան գրանդի փոխնախագահ Խավիեր Ձանետին վերջերս հանդիպում է ունեցել խաղացողի հետ և անձամբ քննարկել է հնարավոր տրանսֆերը։
Ընթացիկ մրցաշրջանում Պասը «Կոմոյի» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը երիտասարդ արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։