Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը Metaratings.ru-ին հայտնել է, որ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը, որը նախկինում հանդես էր գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, միացել է Հայաստանի հավաքականին։
«Այսօր Ռուսաստանից պաշտոնապես ստացել ենք փաստաթուղթ, որում ասվում է՝ Ակոպովա-Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։ Նրանց առաջին մրցելույթը կլինի օգոստոսի վերջին ԱՄՆ-ում՝ ISU Challenger Series-ի շրջանակում, այնուհետև նրանք կմեկնեն Պեկին՝ օլիմպիական որակավորման մրցաշարի։
Քաղաքացիության փոփոխությունից հետո նրանք իրավունք ունեն մասնակցելու Օլիմպիական խաղերին, եթե հաղթահարեն որակավորումը։ Կարևոր է, որ նրանք միավորներ վաստակեն՝ Միլանի խաղերին մասնակցելու համար», — նշել է Ստեփանյանը։
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթողներ են, այդ թվում՝ Budapest Trophy 2021 և Denis Ten Memorial Challenge 2021։ 2022 թվականի Challenge Cup-ում նրանք զբաղեցրել են երկրորդ տեղը։ Զույգի՝ Հայաստանի հավաքական տեղափոխվելու մասին ավելի վաղ հայտնել էր ТАСС-ը։