«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը ենթարկվել է կույրաղիքի վիրահատության: Այս մասին հաղորդվել է ակումբի պաշտոնական կայքում։ Այն հաջող է ընթացել:
Վիրահատությունը տեղի է ունեցել մայիսի 14-ին։ Վիրահատությունը կատարել են բժիշկներ Կորոլեուն և Բորասը Բարսելոնայի հիվանդանոցում՝ ակումբի բժշկական անձնակազմի հսկողության ներքո։
Այս մրցաշրջանում 25-ամյա Տորեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 խաղի և խփել 19 գոլ։ Նա նաև 7 գոլային փոխանցում ունի։