«Սևիլիայի» հարձակվող Սուսոն կլքի թիմը ակումբում հինգ տարի անցկացնելուց հետո։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս շաբաթվա վերջին նա կանցկացնի իր վերջին խաղը «Սանչես Պիսխուան» մարզադաշտում։ Լա Լիգայի 37-րդ տուրում «Սևիլիան» կընդունի «Ռեալ Մադրիդին»։
Սուսոն «Սևիլյայում» խաղում է 2020 թվականից։ Հինգ տարվա ընթացքում 31-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 171 խաղի, որոնցում խփել է 10 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։