Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան առաջարկել է նոր քաշային կարգերը: Դրանք հաստատման կներկայացվեն մայիսի 23 – 26 –ը Սաուդյան Արաբիայում նախատեսված մարզաձևի միջազգային ֆեդերացիայի վեհաժողովում: Դրական արձագանքի դեպքում փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2025թ. հունիսի 1-ից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ավագ և կրտսեր տարիքային խմբերում տղաները և աղջիկները հանդես կգան ութական քաշային կարգերում. տղաներ՝ 60 կգ, 65 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ, 110 կգ, + 110 կգ, աղջիկներ ՝ 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 77 կգ, 86 կգ, + 86 կգ:
Երիտասարդներ. տղաներ՝ 56 կգ, 60 կգ, 65 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ, + 98 կգ, աղջիկներ՝ 44 կգ, 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 77 կգ, + 77 կգ:
Տղամարդիկ աշխարհի և աշխարհամասերի առաջնություններում արդեն կմրցեն նոր ՝ 60 կգ, 65 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ, 110 կգ և +110 կգ, իսկ կանայք՝ 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 77 կգ, 86 կգ և +86 կգ. քաշային կարգերում:
Մարզաձևի աշխարհի հերթական առաջնությունը կանցկացվի 2025թ. հոկտեմբերին Նորվեգիայի Ֆորդե քաղաքում:
Օլիմպիական խաղերում տղամարդկանց համար սահմանված են հետևյալ քաշային կարգերը. 65 կգ, 79 կգ, 94 կգ, 110 կգ, + 110 կգ, և կանայք՝ 48 կգ, 58 կգ, 69 կգ, 86 կգ, + 86կգ:
Այսպիսով, Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք Օլիմպիական խաղերում ծանրամարտը կմնա 120 մարզիկի քվոտայով (60 տղամարդ և 60 կին), որոնք կմրցեն 10 քաշային կարգերում (հինգը՝ տղամարդկանց, հինգը՝ կանանց)։