Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի Պրիմերայի 36-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ (2:1) խաղում: Այս գոլը ֆրանսիացու համար 28-րդն էր Լա Լիգայի 32 խաղերում «Ռեալի» կազմում իր նորամուտի մրցաշրջանում։ Այսպիսով, Մբապեն գերազանցել է «Արքայական ակումբի» նախկին հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ռեկորդը։ Այս մասին հաղորդում է X սոցիալական ցանցում OptaJose-ի էջը։
1953/1954 մրցաշրջանում Արգենտինայի, Կոլումբիայի և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողը «Ռեալի» կազմում իր նորամուտի մրցաշրջանում խփել էր 27 գոլ Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում։
Ընդհանուր առմամբ, «Արքայական ակումբի» կազմում անցկացրած 53 խաղում Մբապեն խփել է 39 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Դի Ստեֆանոն «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրել է 396 խաղ՝ խփելով 308 գոլ։