Ավարտվել է Ռուսաստանի գավաթի խաղարկության ՌՊԼ-ի ուղու եզրափակչի պատասխան խաղը, որում հանդիպել են ԲԿՄԱ-ն և «Զենիթը»։
Թիմերը խաղացել են Մոսկվայի «ՎԵԲ Արենա» (ՑԿՍԱ Արենա) մարզադաշտում։ Տանտերերը հաղթել են 2:0 հաշվով (4:3՝ 11 մետրանոցներով) և դուրս եկել մրցաշարի Սուպերեզրափակիչ։
Գավաթի սուպերեզրափակչում ԲԿՄԱ-ն կհանդիպի «Ռեգիոնների ուղի» մրցաշարի հաղթողի հետ․ եզրափակչում կխաղան «Սպարտակն» ու «Ռոստովը»: