«Լիլի» լավագույն ռմբարկու Ջոնաթան Դեյվիդը հայտարարել է մրցաշրջանի ավարտին թիմից հեռանալու մասին։ 25-ամյա կանադացի հարձակվողը այս որոշման մասին հայտնել է իր սոցիալական ցանցերում։ Դեյվիդի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի շարք եվրոպական ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում հարձակվողի նկատմամբ, որն այս մրցաշրջանում անցկացրած 48 խաղում խփել է 25 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Ջոնաթան Դեյվիդին հրավիրելու հարցում հետաքրքրված են իսպանական «Բարսելոնան» և Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար ակումբները, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ջոնաթան Դեյվիդը «Լիլ» է տեղափոխվել 2020 թվականի օգոստոսին բելգիական «Գենտից»։ Գործարքի արժեքը կազմել է 27 միլիոն եվրո։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 45 միլիոն եվրո։