«Ռեալի» ղեկավարությունը ծրագրում է վերանայել թիմի ֆիզիկական պատրաստվածության համակարգը՝ պայմանավորված խիտ խաղացանկով և վնասվածքների աճող թվով։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ Կառլո Անչելոտիի մարզչական շտաբում կան մասնագետներ, ովքեր կարծում են, որ ներկայիս մեթոդները, որոնք ղեկավարում է ֆիզպատրաստության մարզիչ Անտոնիո Պինտուսը, այլևս արդյունավետ չեն։
Տարվա ընթացքում մարզչական շտաբը պարբերաբար վերլուծել է վնասվածքների պատճառներն ու թիմի ֆիզիկական անկումը։
Սպասվում է, որ նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի շտաբում ֆիզպատրաստությամբ կզբաղվի Ալբերտո Էնսինասը, ում առավելություններից է երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատանքի փորձը։
Պինտուսը, հնարավոր է, մնա ակումբում Անչելոտիի հեռանալուց հետո, սակայն նրա ճակատագիրը դեռևս հստակ չէ։