Թուրինի «Յուվենտուսն» ու adidas-ը ներկայացրել են թիմի նոր տնային մարզաշապիկը 2025/26 մրցաշրջանի համար։ Դիզայնը վերաիմաստավորում է ակումբի դասական սև-սպիտակ գծերը՝ դրանց հաղորդելով համարձակ և ժամանակակից տեսք՝ ի հարգանք ակումբի հարուստ պատմության և իտալական նորաձևության։
Մարզաշապիկում օգտագործվել են վառ վարդագույն շեշտադրումներ, որոնք տեսանելի են ակումբի զինանշանի, adidas-ի լոգոյի և ուսերին անցնող երեք գծերի վրա՝ խորհրդանշելով «Յուվենտուսի» հիմնադրման պատմությունը։
Շապիկը պատրաստված է նորագույն տեխնոլոգիաներով՝
- HEAT.RDY՝ մարզիկների համար, որն ապահովում է օդափոխության բարձր մակարդակ,
- AEROREADY՝ երկրպագուների տարբերակի համար, խոնավությունը և քրտինքը ներծծող նյութերով։
Մարզաշապիկը համալրված է TEAMGEIST ոճի օձիքով, որն օգտագործվել է 2006 թ. աշխարհի առաջնության ժամանակ։