2025 թվականի հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանը հանդես կգա նոր մարզչական կազմով։
Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Փիթ Դոմինգեսը, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Նրա օգնականները կլինեն Կոնստանտինոս Պապավասիլեուն և Սևակ Քեթենջյանը։
Դոմինգեսը ներկայումս աշխատում է NBA-ի «Միլուոկի Բաքս»-ի մարզչական շտաբում, իսկ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված է դեռևս 2022 թվականից։ Պապավասիլեուն ևս ընդգկված է ազգային հավաքականի մարզչական շտաբում, իսկ Քեթենջյանը փորձ է կուտակել Մ16 հավաքականի մարզչական շտաբում (2022-2023) և 2024 թվականին գլխավորել է Մ18 հավաքականը։
Մեր հավաքականի հանդիպումները՝
Հայաստան — Լատվիա / Հուլիսի 11, 20:00
Մոնտենեգրո — Հայաստան / Հուլիսի 12, 20:00
Հայաստան — Իռլանդիա / Հուլիսի 13, 20:00
Էստոնիա — Հայաստան / Հուլիսի 15, 20:00