«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն կիսվել է կատալոնացիների ամառային տրանսֆերային պատուհանի ծրագրերով, ինչպես նաև ընդունել է ակումբի կախվածությունը Ռաֆինյայի և Լամինե Յամալի ելույթներից։
«Ես չեմ հավատում, որ այս թիմում, հաշվի առնելով զարգացման դինամիկան, կգտնվի որևէ մեկը, ով կցանկանա հեռանալ։
Մենք արդեն երկարաձգել ենք պայմանագրերի մեծ մասը, հիմա պետք է հոգ տանենք նրանց մասին, ովքեր մնացել են։
Հանկարծ մենք զգացինք, որ շատ կախված ենք Ռաֆինյայից և Լամինից։ Հնարավոր է՝ մեզ նմանատիպ ֆուտբոլիստներ են պետք։ Թիմը բավականին հավասարակշռված է, և մենք նաև շատ լավ ֆուտբոլիստներ ունենք երիտասարդական թիմում», — ESPN-ին ասել է Դեկուն։