Իտալիայի Սերիա Բ-ի 34-րդ տուրի հետաձգված հանդիպմանը «Սամպդորիան» ոչ-ոքի գրանցեց «Յուվե Ստաբիայի» հետ (0-0) և պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Սերիա C լիգայում։
Ջենովայի թիմը մրցաշրջանն ավարտեց 20 թիմերի մեջ 18-րդ տեղում (41 միավոր), ինչը հանգեցրեց թիմի անմիջական դուրս մնալուն Սերիա Բ-ից։
«Սամպդորիան» 1990/1991 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն, 1984/1985, 1987/1988, 1988/1989, 1993/1994 մրցաշրջաններում նվաճել է երկրի գավաթը, ինչպես նաև 1991 թվականին՝ երկրի Սուպերգավաթը։
1989/1990 մրցաշրջանում թիմը նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթը, իսկ 2007 թվականին՝ Ինտերտոտոյի գավաթը։