Խաբի Ալոնսոն, ով մոտ է «Ռեալ Մադրիդը» գլխավորելուն, մտադիր է հաջորդ մրցաշրջանում օգտագործել Կիլիան Մբապեի և Վինիսիուս Ժունիորի հարձակվողական զույգին։
Այս մասին հաղորդում է Cadena Ser-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 43-ամյա մարզիչը մտադիր է հանդես գալ 5-3-2 կամ 4-4-2 սխեմայով։ Միևնույն ժամանակ, հարձակվող Ռոդրիգո Գոեսը չի մտնում իսպանացի մասնագետի ծրագրերի մեջ և կարող է հեռանալ թիմից այս ամռանը։
Բացի այդ, Ալոնսոյի ծրագրերում ներառված չեն կիսապաշտպան Լուկա Մոդրիչը և աջ պաշտպան Լուկաս Վասկեսը։