Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն չի մասնակցել այսօր՝ մայիսի 13-ին կայացած թիմի մարզմանը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ մարզման սկզբում բրազիլացին խոսել է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, որից հետո գնացել է հանդերձարան։
Նշվում է, որ Ռոդրիգոն դարձել է «սերուցքայինների» տասներորդ խաղացողը, որը չի կարողանա օգնել թիմին Լա Լիգայի 36-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ կայանալիք խաղում։
Վնասվածքների պատճառով բաց կթողնեն նաև Վինիսիուս Ժունիորը, Լուկաս Վասկեսը, Ֆերլան Մենդին, Դավիդ Ալաբան, Անտոնիո Ռուդիգերը, Էդեր Միլիտաոն, Դանիել Կարվախալը և Էդուարդո Կամավինգան։ Որակազրկման պատճառով խաղը բաց կթողնի նաև Օրելիեն Չուամենին։
«Ռեալ Մադրիդ» – «Մալյորկա» խաղը կկայանա մայիսի 14-ին, Երևանի ժամանակով՝ 23։30-ին։