Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսը ցանկանում է լքել «արքայական» ակումբը, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ աստղային հարձակվողը հրաժարվել է խաղադաշտ դուրս գալ Լա Լիգայի 35-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղում (4:3)։ Ռոդրիգոն դժգոհ է մնացել «կապտանռնագույնների» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչում իր փոխարինումից։
Նշվում է, որ բրազիլացին գոհ չէ ակումբում ունեցած իր դերից և մտածում է ակումբը փոխելու մասին։ 24-ամյա հարձակվողը մադրիդյան թիմում խաղում է 2019 թվականի ամռանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2028 թվականի հունիսի վերջին։ Բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։